13.12.2017 09:02

Աշխարհի ակումբային առաջնություն. հայտնի է եզրափակչի առաջին մասնակցի անունը

Աշխարհի ակումբային առաջնություն. հայտնի է եզրափակչի առաջին մասնակցի անունը

Աշխարհի 2018 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ մրցեցին «Գրեմիո»-ն և «Պաչուկա»-ն: 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում ավելի ուժեղ գտնվեցին բրազիլական թիմի խաղացողները: 96-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Էվերտոնը:

Այսպիսով, «Գրեմիո»-ն դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ Մադրիդ» - «Ալ Ջազիրա» զույգի հաղթողի հետ: Կողմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

«Գրեմիո» - «Պաչուկա»՝ 1:0
1:0՝ Էվերտոն (96՛)