13.12.2017 09:30

Գուցե «Լացիո»-ն այլևս հանդես չգա Իտալիայի առաջնությունում

Գուցե «Լացիո»-ն այլևս հանդես չգա Իտալիայի առաջնությունում

«Լացիո»-ի ղեկավարությունը պատրաստվում է դադարեցնել իրենց թիմի մասնակցությունը Իտալիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Premium Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արծիվներ»-ը ցանակնում են նման քայլի գնալ Ա Սերիայի շրջանակում կայացած «Տորինո»-ի դեմ խաղից հետո, որում հռոմեական թիմը պարտվեց՝ 1:3 հաշվով: «Լացիո»-ի ներկայացուցիչները կարծում են, որ հանդիպումը անարդարացի արդյունք ունեցավ և այդ ամենը հատուկ է արվում:

Հիշեցնենք, որ այդ խաղի ընթացքում «Լացիո»-ի օգտին չի նշանակվել 11-մետրանոց հարված ու նաև դաշտից հեռացվել է Չիրո Իմոբիլեն: