Չեմպիոնների լիգա. Սկսած 2004 թվականից Մադրիդն ավելի բարդ մրցակիցների հետ է խաղացել, քան «Բարսելոնան»

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքներով Մադրիդի «Ռեալը» մրցելու է ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ, իսկ «Բարսելոնան»՝ Լոնդոնի «Չելսիի»:
Իսպանական AS պարբերականն անդրադարձել է վիճակահանությունից հետո սոցցանցերում բուռն քննարկվող հարցերից մեկին: Կարծիքները տարբեր են, ոմանք գտնում են, որ մադրիդցիներին ավելի բարդ մրցակից է բաժին հասել, մինչդեռ կան հակառակը պնդողները:
AS-ը, հիմնվելով ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակի գործակիցների վրա, փորձել է պարզել, թե սկսած 2004/2005 թթ. մրցաշրջանից թիմերից որն է ավելի հաճախ համեմատաբար բարդ մրցակիցների հետ խաղացել փլեյ-օֆֆ փուլում: Պարզվել է, որ 12 դեպքում մադրիդցիներին համեմատաբար ավելի բարդ մրցակից է բաժին հասել, մինչդեռ կատալոնացիների պարագայում պարբերականը կանգ է առել 9 թվի վրա:
Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» մրցակիցները սկսած 2004-05 թթ. մրցաշրջանից
Մրցաշրջան vs «Ռեալ Մադրիդ» (տեղ/գործակից) vs «Բարսելոնա» (տեղ/գործակից)
04-05
«Յուվենտուս» (12) (93.191)* «Չելսի» (20) (68.864)
05-06
«Արսենալ» (7) (101.950)* «Չելսի» (14) (79.950)
06-07
«Բավարիա» (18) (73.640) «Լիվերպուլ» (3) (112.618) *
07-08
«Ռոմա» (16) (81.394)* «Սելթիկ» (41) (52.013)
08-09
«Լիվերպուլ» (3) (118.899)* «Լիոն» (10) (91.033)
09-10
«Լիոն» (10) (96.748)* «Շտուտգարտ» (37) (52.841)
10-11
«Լիոն» (13) (92.735) «Արսենալ» (6) (108.157)*
«Տոտենհեմ» (18) (78.174) «Շախտյոր» (14) (87.766)*
11-12
ԲԿՄԱ (18) (80.566)* «Բայեր» (33) (60.037)
ԱՊՕԵԼ (62) (33.599) «Միլան» (12) (89.996)*
12-13
«Ման.Յունայթեդ» (5) (130.592)* «Միլան» (14) (93.829)
«Գալաթասարայ» (41) (51.400) «ՊՍԺ» (19) (71.800)*
13-14
«Շալկե 04» (14) (95.328)* «Ման.Սիթի» (22) (72.949)
Դորտմունդ (15) (82.328) «Ատլետիկո» (7) (119.542)*
14-15
«Շալկե 04» (7) (111.883)* «Ման.Սիթի» (17) (87.088)
«Ատլետիկո» (5) (120.999)* «ՊՍԺ» (11) (100.483)
15-16
«Ռոմա» (51) (41.587) «Արսենալ» (10) (104.956)*
«Վոլֆսբուրգ» (36) (53.778) «Ատլետիկո» (4) (136.142)*
16-17
«Նապոլի» (17) (74.00) «ՊՍԺ» (6) (115.000) *
«Բավարիա» (2) (139.000)* «Յուվենտուս» (5) (126.000)
17-18
«ՊՍԺ» (6) (109.00)* «Չելսի» (12) (81.000)