13.12.2017 10:30

Շիրեր. «Լուկակուն չարժե 75 մլն ֆունտ»

Շիրեր. «Լուկակուն չարժե 75 մլն ֆունտ»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին։

-Նա անվստահ է։ Ընդամենը 2 գոլ է խփել վերջին 14 խաղում, շատ է սխալվում և գոլեր է բերում սեփական դարպասին։ Երբեմն շատ դանդաղաշարժ է թվում, և մինչ նա որոշում է ընդունում՝ գոլային պահն արդեն կորած է։ Նա չի անում այն, ինչը պետք է անի։ Ես չեմ սիրում դրա մասին խոսել, բայց նա չի արդարացնում իր համար ներդրած 75 մլն ֆունտը։ Նախկինում այսպիսի հարցեր չէին տալիս, երբ Լուկակուն իր առաջին 10 խաղում 11 գոլ խփեց, բայց հիմա ամեն ինչ այլ է,- ասել է Շիրերը։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը մեկնաբանել է հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։

-Ես հետևում էի Լուկակուի խաղին և տեսնում, թե ինչպես է տանջվում խաղադաշտում։ Ես չեմ խոսում գոլային պահերը չօգտագործելու մասին, այլ հենց Լուկակուի վիճակի մասին։ Նա անվստահ էր, շփոթված։ Անհրաժեշտ է, որ նա անմիջապես շտկի իր խաղը, այլապես կարող է դադարել լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական հարձակվողը։ Այո, նա դեռ շատ երիտասարդ է, բայց այնպիսի տպավորություն է, թե Լուկակուն մինչև հիմա չի կարողանում հավատալ, թե ինչ ակումբում է հանդես գալիս,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը։