13.12.2017 11:00

Վան Գալ. Մոուրինյուի ՄՅՈւ-ն ձանձրալի ֆուտբոլ է խաղում, բայց նրան չեն քննադատում

Վան Գալ. Մոուրինյուի ՄՅՈւ-ն ձանձրալի ֆուտբոլ է խաղում, բայց նրան չեն քննադատում

 «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը քննադատել է անգլիական թիմի ներկայիս խաղը: Հոլանդացին կարծում է, որ Ժոզե Մոուրինյուի օրոք «կարմիր սատանաները» սկսել են ավելի պաշտանողական ոճով գործել:

««Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած տարիները հաջող էին, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պայմաններում էինք աշխատում: Իմ թիմը լավ ֆուտբոլ էր ցուցադրում, բայց Անգլիայում նման խաղաոճը չեն սիրում: Մոուրինյուի ՄՅՈւ-ն ավելի ձանձրալի ֆուտբոլ է խաղում, բայց նրան ոչ ոք չի քննադատում:

Ժոզեի թիմը շեշտը դնում է պաշտպանության վրա, իսկ իմ ժամանակ իսկական հարձակվողական ֆուտբոլ էր: Մեզ հետ հանդիպումներում մրցակիցները դարպասի դիմաց միշտ ավտոբուս էին կայանում: Այժմ նրանք ստիպված չեն նման քայլի դիմել, որովհետև Մոուրինյուն պաշտպանողական ոճով է խաղում»,- հոլանդացու խոսքն է մեջբերում skysports.com-ը: