13.12.2017 11:18

Նիկիտա Սիմոնյանը` Մխիթարյանի տեղափոխության մասին. Հենրիխը կգտնի իր ակումբը

Նիկիտա Սիմոնյանը` Մխիթարյանի տեղափոխության մասին. Հենրիխը կգտնի իր ակումբը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և նշել, որ վերջինս կարող է լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այդ առիթով իր կարծիքն է արտահայտել Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

«Ղեկավարությունը գիտի, թե հարցի լուծման համար որ տարբերակն է ավելի լավ թե' թիմի, և թե' ֆուտբոլիստի համար: Շատ եմ հարգում Հենրիխին, սակայն կա ակումբ և ակումբի հետաքրքրություն, որը երբեմն կարող է չհամընկնել խաղացողների ցանկությունների հետ:

Հիմա պետք է որոշում ընդունվի, որը հարմար կլինի բոլորի համար: Մխիթարյանը կգտնի իր ակումբը: Ես նրան հաջողություն եմ մաղթում: Նա փայլուն խաղացող է, ինչպես նրա հայրը, որը ժամանակին խաղում էր ինձ մոտ»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքն է մեջբերում «РусАрмИнфо»-ն: