13.12.2017 12:46

ԱԺ-ն ընդունեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը

ԱԺ-ն ընդունեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ձայների 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: