13.12.2017 13:07

2018-ի գարունն՝ առանց արձանագրությունների. Նալբանդյան

2018-ի գարունն՝ առանց արձանագրությունների. Նալբանդյան

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ ղեկավար կազմի առջեւ իր ելույթում հայտարարել է, որ 2018-ի գարունը ՀՀ-ն կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների:

«Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018-ի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների», - ասել է Նալբանդյանը: