13.12.2017 13:22

Թրամփը որոշել է յուրացնել տիեզերքը

Թրամփը որոշել է յուրացնել տիեզերքը

Դոնալդ Թրամփի սիրտը Լուսին ու Մարս է ուզում. ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել տիեզերքի յուրացման վերաբերյալ: Ամերիկան կրկին մեծ տիեզերական տերություն դարձնելը Թրամփի ևս մի նախընտրական խոստումն է:

Թրամփի պլանի համաձայն՝ աստղագնացները նախ կվերադառնան Լուսին և այնտեղ կստեղծեն հետազոտական ու արդյունահանող բազաներ, իսկ այդ ծրագիրն իրականացնելիս ձեռք բերված փորձը կօգնի վայրէջք կատարել նաև Մարսի վրա:

ՆԱՍԱ-ն կրկին ստիպված կլինի գործել մրցակցության պայմաններում, և այս անգամ մրցակիցները մի քանիսն են. իր լուսնային ծրագիրն ունի նաև Չինաստանը, Իլոն Մասկի մասնավոր տիեզերական գործակալությունը նույնպես հավակնություններ ունի թե Լուսնի և թե Մարսի նկատմամբ: Ուստի նախագահի հրամանագրում համագործակցության կոչ է արվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին:

Իհարկե, Թրամփն առաջին նախագահը չէ, որ խոստանում է վերադառնալ Լուսին: Հեռավոր թռիչքները վերականգնել մտադիր էին նաև Բուշերը՝ թե՛ ավագը և թե՛ կրտսերը, սակայն բյուջետային սահմանափակումները խանգարել էին դրանք իրականացնել:

Փոխանցում է eurinews-ը: