13.12.2017 13:48

Էրդողանն առաջարկում է Երուսաղեմը հռչակել Պաղեստինի մայրաքաղաք

Էրդողանն առաջարկում է Երուսաղեմը հռչակել Պաղեստինի մայրաքաղաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը հռչակել Պաղեստինի մայրաքաղաք: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ոտնատակ է տվել միջազգային նորմերը», երբ Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք:

«Բավական է այնտեղ մի քանի քայլ անել՝ հասկանալու համար, որ քաղաքն օկուպացված է: Իսրայելն ահաբեկչական պետություն է: Ահաբեկիչ զինվորականները բռնում են երեխաներին ու նրանց նետում բանտերը»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

Նա կոչ է արել Երուսաղեմը հռչակել «օկուպացված Պաղեստինի» մայրաքաղաք, և շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք դատապարտել են Դոնալդ Թրամփի որոշումը: «Ես հավատում եմ, որ ՄԱԿ-ի անդամ 196 երկրները ճիշտ դիրքորոշում կունենան: ԱՄՆ-ը կարող է լինել ուժեղ միջուկային տերություն, սակայն ողջ աշխարհը նրան չի պատկանում»,- հավելել է թուրք առաջնորդը:

Փոխանցում է ria.ru-ն: