13.12.2017 14:00

Աբասը հայտարարել է, թե ողջ աշխարհը դեմ է Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշմանը

Աբասը հայտարարել է, թե ողջ աշխարհը դեմ է Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշմանը

ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնյա որոշում կայացնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ, ամբողջ աշխարհը դեմ է դրան, հայտարարել է Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը:

ԱՄՆ-ի որոշում՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելու վերաբերյալ, դրական է ընդունել Իսրայելը, սակայն այն բացասական արձագանքի է արժանացել աշխարհի շատ պետությունների, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի երկրների և Պաղեստինի կողմից:

«Թրամփն ուզում է Երուսաղեմը նվիրել Իսրայելին, կարծես նա աշխարհում միակն է, որ կարող է որոշումներ ընդունել, ու կարծես միայն նրա խոսքն է, որ կշիռ ունի: Բոլոր երկրները, Ճապոնիայից մինչև Կանադա, նույնիսկ այն երկրները, որոնք սովոր են լինել ԱՄՆ-ի կողքին, բոլորը դեմ են արտահայտվել: Մենք հավաքվել ենք, որպեսզի ցուցադրենք միասնական դիրքորոշում ընդդեմ Պաղեստինի օկուպացման: Մեզ համար այժմ հեշտ չէ, սակայն մենք հաղթելու ենք»,- հայտարարել է Աբասը Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպությունների գագաթնաժողովում:

Փոխանցում է ria.ru-ն: