14.12.2017 09:15

Բուֆոնը՝ Եվրո-2020-ին մասնակցելու մասին

Բուֆոնը՝ Եվրո-2020-ին մասնակցելու մասին

Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր՝ Եվրո-2020-ին մասնակցելու հավանականության մասին:

«Եվրոպայի առաջնությու՞ն: Ոչինչ չեմ բացառում»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք չբերելուց հետո Բուֆոնը հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին, բայց հնարավոր է, որ վերադառնա հավաքական: