14.12.2017 09:30

Որքան պարգևավճար կստանան Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստները, եթե հաղթեն ԱԱ-2018-ում

Որքան պարգևավճար կստանան Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստները, եթե հաղթեն ԱԱ-2018-ում

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան, եթե Մունդիալ-2018-ում մրցանակային տեղեր զբաղեցնեն: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով, բրոնզե մեդալները ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին կհարստացնեն 150 հազար եվրոյով, արծաթե մեդալները՝ 200 հազար, իսկ ոսկե մեդալները՝ 350 հազար եվրոյով:

Հիշեցնենք, որ Բունդեսթիմը Մեքսիկայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի հետ ընդգրկված է F խմբում: