14.12.2017 09:44

Սկոլարին գուցե գլխավորի Ավստրալիայի հավաքականը

Սկոլարին գուցե գլխավորի Ավստրալիայի հավաքականը

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է։ 69-ամյա մասնագետի վերջին աշխատատեղը չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբն էր։

«Իրենց թիմի հետ աշխատանքի մասին ինձ հետ խոսեցին աշխարհի առաջնության ժամանակ,- Սկոլարիին է մեջբերում Reuters-ը։- Բայց ես չեմ ուզում աշխարհի առաջնությունում պարզապես հանդես գալ։ Ես ուզում եմ գլխավորել թիմը մեկ կամ երկու տարվա ծրագրով։ Այնուամենայնիվ ես հետաքրքրված եմ»։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավոր մարզչի ընտրության հարցում որոշում կկայացնի փետրվարին։ Ավստրալացիների մարզչի պաշտոնին է հավակնում 9 թեկնածու։ Նրանց թվում են Յուրգեն Կլինսմանը և Սվեն-Երան Էրիկսոնը։ Հիշեցնենք, որ Անգե Պոստեկոգլուն հեռացավ Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ԱԱ-2018 դուրս գալուց հետո։