14.12.2017 10:00

Վենգերն առաջարկել է Գվարդիոլային և Մոուրինյոյին պայքարել սումո մարզաձևում

Վենգերն առաջարկել է Գվարդիոլային և Մոուրինյոյին պայքարել սումո մարզաձևում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը առաջարկել է մանչեսթերյան երկու ակումբներին իրենց հարաբերությունները պարզել սումո մարզաձևում։
Կիրակնօրյա դերբիից հետո «Յունայթեդի» և «Սիթիի» խաղացողները զանգվածային կռիվ են սարքել «Օլդ Թրաֆորդի» ենթատրիբունային տարածքում։ Բախման արդյունքում Սատանաների մարզիչ Ժոզե Մոուրինյոն գլխին շշի հարված է ստացել, իսկ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի հոնքը պատռվել է։
Վենգերի կարծիքով մամուլը չափազանցրել է տեղի ունեցածի նշանակությունը, բայց որպես օրինակ Պրեմիեր լիգայի լիդերները պետք է ուսումնասիրեն սումոիստների վարքագիծը։

«Դերբիից հետո կամ էլ ընդհանրապես մեծ խաղից հետո այդպիսի բաներ պատահում են։ Մամուլը սիրում է դրանք ուռճացնել, չնայած երբեմն ամեն ինչ իրոք կարող է դուրս գալ թույլատրելիի սահմանը։ Կատարյալն այն կլիներ, եթե խաղացողները 100 տոկոսով ներդրվեն դաշտում և դրա սահմաններից դուրս իրենց պահեն հրեշտակների պես։

Մարզչի համար միշտ էլ ծանր է ընդունել պարտությունը, հատկապես եթե մրցակիցը շատ հախուռն է տոնում հաղթանակը։ Ահա թե ինչու է ինձ այդքան դուր եկել սումոն, երբ աշխատում էի Ճապոնիայում։ Այնտեղ մրցակիցները առավելագույն հարգանք են ցուցաբերում միմյանց նկատմամբ։

Կարո՞ղ ենք այստեղ ներմուծել այդպիսի հանդարտությունը։ Վստահ չեմ, չէ՞ որ դա մեր մշակույթի մասը չի կազմում»,- Վենգերին է մեջբերում Goal-ը։