14.12.2017 10:15

Գատուզոն մեկնաբանել է Դոննառումմայի հետ պայմանագրի հնարավոր խզումը

Գատուզոն մեկնաբանել է Դոննառումմայի հետ պայմանագրի հնարավոր խզումը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատուզոն նշել է, որ ինքը ոչ մի խնդիր չի ունեցել դարպասապահ Ջանլուիջի Դոննառումմայի հետ։ Այսօր տեղեկություն հայտնվեց, թե խաղացողի գործակալ Մինո Ռայոլան փաստաթղթեր է պատրաստել այն մասին, որ Դոննառումմայի վրա խիստ հոգեբանական ճնշում են գործադրել, երբ նա ամռանը երկարաձգում էր իր պայմանագիրը։

«Ես ոչ մի խնդիր չունեմ Դոննառումմայի հետ,- Գատուզոյին է մեջբերում Football Italia-ն։- Եթե հանկարծ ինչ-որ հարցեր առաջանան, ապա դրանցով կզբաղվի Ֆասոնեն կամ էլ Միրաբելլին։ Ես ամեն օր հանդիպում եմ նրա հետ մարզումների ժամանակ։ Նա խաղաղ տղա է և բարկանում է միայն այն ժամանակ, երբ պարտվում է դաշտում»։