14.12.2017 10:30

Պոգբան չի զղջում, որ անցած տարի չի տեղափոխվել «Ռեալ»

Պոգբան չի զղջում, որ անցած տարի չի տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հաստատել է, որ 2016-ի ամռանը մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը։ Սակայն ֆրանսիացին որոշեց վերադառնալ անգլիական ակումբ, որը նրան գնեց «Յուվենտուսից» 100 մլն եվրոյով։

«Անկեղծ ասած «Ռեալը» ինձ պայմանագիր էր առաջարկում, և ես լրջորեն մտածեցի տեղափոխության մասին,- Պոգբային է մեջբերում AS-ը։- Բայց իմ մտքում «Յունայթեդն» էր, և սիրտս հուշեց, որ պետք է այդ տարբերակն ընտրեմ։ Չգիտեմ՝ ինչու հենց այդ տարբերակը հուշեց։ Ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասում, բայց ընտրությունը կատարված էր և ես չեմ զղջում դրա համար։ Ընդհանրապես ես երբեք չեմ զղջում իմ որոշումների համար»։