14.12.2017 11:00

«Բարսելոնան» «նոր Պույոլ» կգնի 9 մլն եվրոյով

«Բարսելոնան» «նոր Պույոլ» կգնի 9 մլն եվրոյով

«Պալմեյրասի» պաշտպան Յերի Մինան հունվարին կդառնա «Բարսելոնայի» խաղացող և ակումբին կարժենա 9 մլն եվրո։

Սկզբում Իսպանիայի առաջնության չեմպիոնը նախատեսում էր 23-ամյա կոլումբիացուն ձեռք բերել ամռանը, սակայն Սամյուել Ումտիտիի վնասվածքը և թիմից Խավիեր Մասկերանոյի հնարավոր տեղափոխությունը ստիպեցին Կապտանռնագույններին շտապել։ «Նոր Պույոլի» տեղափոխության բոլոր հարցերը պետք է լուծվեն մինչև դեկտեմբերի վերջը։