14.12.2017 11:15

Իբրահիմովիչ. Ես ուզում էի մտնել պատմության մեջ, ուստի ընտրեցի «Ինտերը»

Իբրահիմովիչ. Ես ուզում էի մտնել պատմության մեջ, ուստի ընտրեցի «Ինտերը»

«Ես առաջարկություն ունեի «Միլանից» և «Ինտերից»։ Ռայոլան հարցրեց. Դու ուզում ես աշխարհում լինել ամենալավ խաղացո՞ղը, թե ամենահարուստը։

Ես ասացի, որ ուզում եմ լավագույնը լինել։ Նա ինձ ասաց. «Լավ, որովհետև լավագույնն էլ է դառնում ամենահարուստը»։

Ես ընտրեցի «Ինտերը», այլ ոչ թե «Միլանը», որովհետև Ռոսոներիները շահել էին Չեմպիոնների լիգան, իսկ «Ինտերը» 17 տարի չէր կարողանում հաղթել Իտալիայի առաջնությունում։

Ես մտածեցի. «Եթե գնամ «Ինտեր» և նվաճեմ առաջնությունը ես կանեմ այն, ինչը ոչ ոք չի արել»։ Եթե 17 տարի անց ինչ-որ բան եք նվաճում՝ դուք մտնում եք պատմության մեջ։ Արդյունքում մենք հաղթեցինք տիտղոսը, ես դարձա լավագույն ռմբարկուն»,- Զլատանին է մեջբերում Football Italia-ն։