13.12.2017 18:09

Վանաձորում տղամարդը գնացքի տակ է ընկել

Վանաձորում տղամարդը գնացքի տակ է ընկել

Վանաձորի Տարոն թաղամասում մարդ է ընկել գնացքի տակ, տեղեկացնում է ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել Թավրոս թաղամասի հատվածում։ Նախնական տեղեկություններով, գնացքը բախվել է ռելսերի վրայով քայլող տղամարդուն:

Գնացքի տակ ընկած քաղաքացին մահացել է։

Քննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: