13.12.2017 22:09

ԱՆ. Ալթունյանը շփոթվել է՝ սեքսով ավելի շատ զբաղվում են 15 տարեկան տղաները

ԱՆ. Ալթունյանը շփոթվել է՝ սեքսով ավելի շատ զբաղվում են 15 տարեկան տղաները

Առողջապահության նախարարարությունը պարզաբանել է նախարար Լևոն Ալթունյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցրած միտքը՝ թե Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունեն:

Նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ նախարաի ասածը «մեկնաբանվել է կամայականորեն», մինչդեռ Ալթունյանը բառացի ասել է, որ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սկսում է սեռական կյանքով ապրել:

Ըստ նախարարության, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարը վկայակոչել է հարցումների արդյունքներ։

«Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն:  180 էջ։

Ավելի վաղ` 2010թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը.  էջ 174։

Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն», - նշվում է պարզաբանան մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը: Եվրոպական մի շարք երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է հենց 9-10 տարեկան աղջիկների շրջանում։ Հայաստանում որոշում է կայացվել այն իրականացնել 13 տարեկանների շրջանում։