14.12.2017 14:05

Կարապետյանը մտադիր է նոր՝ «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կարապետյանը մտադիր է նոր՝ «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ կարելի է «նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել»՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»:

Կառավարության նիստում նա հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարությանը։
Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Հանձնարարվել է նաև փաստաթղթի մշակման աշխատանքներում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների, իրավաբան գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի։

Հայաստանի գործող հակակոռոպւցիոն ռազմավարությունն ընդունվել է 2015 թվականին: