14.12.2017 14:22

Ստեղծում են «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

Ստեղծում են «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել պետբյուջեից գրեթե 32 միլիոն դրամ հատկացնել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու համար: Հիմնավորման մեջ ասված է, որ ստեղծման նպաատակը շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական եւ մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելն է:

Գիտահետազոտական ինստիտուտը գործելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: