14.12.2017 14:57

Սաակաշվիլին պատմել է, թե ինչ է երազում դառնալ

Սաակաշվիլին պատմել է, թե ինչ է երազում դառնալ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կուզենար դառնալ Օդեսայի քաղաքապետը:

«Գիտե՞ք՝ ինչ եմ երազում… Ես պարզապես ուզում եմ գնալ ու դառնալ Օդեսայի քաղաքապետը: Լուրջ եմ ասում: Ես շատ եմ ուզում զարգացնել Օդեսան: Բայց դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ փոխվեն խաղի կանոնները»,- ասել է Սաակաշվիլին ուկրաինական «24 ալիքի» եթերում: Ընդ որում՝ նա շեշտել է, որ չի ցանկանում դառնալ Ուկրաինայի նախագահը:

Նախորդ օրը նա հայտարարել էր, որ դեմ չէ լինել վարչապետ: Նրա խոսքով՝ նախկինում Պյոտր Պոռոշենկոն իրեն առաջարկել է այդ պաշտոնը, սակայն նա այդ ժամանակ հրաժարվել է դրանից:

Փոխանցում է ria.ru-ն: