14.12.2017 15:03

Հայաստանի կալանավորները տեսազանգի հնարավորություն կստանան

Հայաստանի կալանավորները տեսազանգի հնարավորություն կստանան

Հայաստանում կալանավորված կամ դատապարտված մարդիկ ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ 20 րոպե տեւողությամբ տեսազանգ կարող են կատարել հարազատների հետ:

Տեսազանգի հնարավորություն կաստանան նաեւ այն ազատազրկվածները, որոնց որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից

Կառավարությունն այսօր փոփոխութուն եւ լրացումներ է կատարել համապատասխան որոշման մեջ: Նշվում է, որ այսպիսով կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: