14.12.2017 15:14

ԱՄՆ դեսպանը պատասխանել է այն հարցին, թե ում է պատկանում Ղրիմը

ԱՄՆ դեսպանը պատասխանել է այն հարցին, թե ում է պատկանում Ղրիմը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ Ղրիմն ուկրաինական է: Դիվանագետին այդ հարցն ուղղել են Twitter-ում ԱՄՆ դեսպանատան կայքէջին:

Դեսպանի խոսքով՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը չափազանց կարևոր գործոն է ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների բարելավման համար:

Ղրիմի իշխանություններն, իրենց հերթին՝ Հանթսմանին խորհուրդ են տվել, թերակղզու կարգավիճակի մասին որևէ հայտարարություն անելուց առաջ, լավ ուսումնասիրել աշխարհագրությունը և պատմությունը: «Կարծում եմ, որ եթե նրա այդ գիտելիքները բավարար լինեին, ապա նա այդպիսի հայտարարություն չէր անի»,- ասել է Ղրիմի փոխվարչապետ Դմիտրի Պոլոնսկին:

Ռուսաստանցի սենատորները նույնպես բացասաբար են արձագանքել ամերիկացի դեսպանի խոսքերին: Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, թե «ԱՄՆ դեսպա՛նը չպետք է որոշի, թե Ղրիմն ումն է»: «ԱՄՆ-ը ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ այնտեղ ապրող մարդկանց հետ կապ չունի: Նա արդեն Երուսաղեմի մասին խոսել է, ու ավելի լավ կլիներ, որ ձայն չհաներ»,- Twitter-ում գրել է սենատորը:

Փոխանցում է ria.ru-ն: