15.12.2017 09:16

Ռոնալդինյոն քաղաքականությամբ կզբաղվի

Ռոնալդինյոն քաղաքականությամբ կզբաղվի

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ցանկանում է քաղաքական դաշտ մտնել: Այս մասին հայտնում է O Globo-ն:

Աղբյուրի տեղեկություններով, 37-ամյա մարզիկը պատրաստվում է թեկնածություն դնել Բրազիլիայի սենատում: Դա տեղի կունենա 2018 թվականին:

Ռոնալդինյոն իր թեկնածությունը կառաջադրի Մինաս Ժերայսի սոցիալ-քրիստոնեական կուսակցությունից: Նախկին ֆուտբոլիստն այժմ Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիրա Բոլսոնարոյի թիմում է: