15.12.2017 09:30

Միրչա Լուչեսկու.Մխիթարյանը շատ խելացի է

Միրչա Լուչեսկու.Մխիթարյանը շատ խելացի է

Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է «Ման. Յունայթեդ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ում հետ ժամանակին աշխատել է Դոնեցկի «Շախտյոր»-ում:

«Իմ նախկին ֆուտբոլիստներից կընդգծեմ Մխիթարյանին: Նա Հայաստանից է, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստներն այնքան էլ շատ չեն: Հենրիխը մեծ առաջընթաց գրանցեց իր ու իր ընտանիքի շնորհիվ: Նա շատ խելացի է, տիրապետում է մի քանի լեզվի: 

Մխիթարյանը լավ հարմարվեց թիմին և սկսեց մեծ քայլերով առաջ գնալ: Նա լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ երբևէ աշխատել եմ»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: