15.12.2017 10:00

Առաջիկա օրերին ՈւԵՖԱ-ն «Միլան»-ի գործի վերաբերյալ որոշում կկայացնի

Առաջիկա օրերին ՈւԵՖԱ-ն «Միլան»-ի գործի վերաբերյալ որոշում կկայացնի

Այսօր կամ վաղը ՈւԵՖԱ-ն «Միլան»-ի հետ կապված որոշում կկայացնի: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ իտալական ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով կարող են զրկել եվրագավաթներում մասնակցությունից: 

Նշվում է, որ մարզական կազմակերպությունը համաձայնության է եկել միլանյան ակումբի հետ, որի մանրամասները չեն հաղորդվում:  

Հավելենք, որ «Միլան»-ն առաջին ակումբն է, որի հետ ՈւԵՖԱ-ն փոխադարձ պայմանագիր է կնքել: Այն կնվազեցնի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար նախատեսված պատժաժամկետը: