15.12.2017 10:14

Վիլիանը բացառել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

Վիլիանը բացառել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը մեկնաբանել է «Օլդ Թրաֆորդ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։ Ավելի վաղ հաղորդել էին, թե Կապույտների նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է խաղացողին իրենց կողմը գրավել։

«Երկրպագուները կարող են հանգիստ լինել։ Ես մնում եմ թիմում, որովհետև երջանիկ եմ այստեղ։ Ինձ շատ է դուր գալիս այս ակումբը, ես սիրում եմ այն ամբողջ հոգով»,- բրազիլացուն է մեջբերում talkSPORT-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 25 հանդպում, խփել 5 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը։