15.12.2017 10:30

Դեսային՝ բելգիացու տեղափոխության մասին

Դեսային՝ բելգիացու տեղափոխության մասին

«Չելսիի» նախկին պաշտպան Մարսել Դեսային խոսել է Էդեն Ազարի հնարավոր տեղափոխության մասին, ինչպես նաև մեկնաբանել է Կապույտների դիրքը ԱՊԼ-ում։

Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդել էին, թե Բելգիայի հավաքականի խաղացողը պատրաստվում է հեռանալ Լոնդոնից ու տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ պնդում են, թե Ազարի գործակալը գործնականում համաձայնեցրել է գործարքի բոլոր մանրամասները, ու հիմա իսպանական ակումբը սկսել է բանակցել «Չելսիի» հետ։

Դեսային՝ ով Կապույտների կազմում անցկացրել է 203 հանդիպում, վստահ է, որ ակումբը Ազարին փոխարինող կգտնի, ուստի երկրպագուները կարող են հանգիստ լինել։

«Ոչ մի խաղացող չի կարող թիմի շահերից վեր լինել։ Նույնիսկ Դրոգբայի հեռանալուց հետո, ով պատմության ամենամեծ ֆուտբոլիստներից մեկն էր, «Չելսին» շարունակեց իր հաղթական արշավը։ Բնականաբար մենք կտխրենք, եթե Ազարը որոշի տեղափոխվել «Ռեալ», բայց ես վստահ եմ, որ Ռոման Աբրամովիչն առաջվա պես հետաքրքրված է ակումբի զարգացմամբ և անպայման նոր աստղի կհրավիրի։

Բոլորովին վերջերս «Չելսին» պարտվեց «Վեստ Հեմին»։ Կարծում եմ՝ թիմն այնքան էլ լավ մարզավիճակում չէ։ Կապույտները պետք է դադար վերցնեն վերականգնվելու համար, քանի որ փետրվարին կշարունակվի Չեմպիոնների լիգան։ Վստահ եմ, որ թիմը կկարողանա հաղթահարել ճնշումը և իրեն լավ կդրսևորի։

Այո, չպետք է մոռանալ «Մանչեսթեր Սիթիի» մասին։ Ես ուշադիր հետևում էի այդ թիմի խաղին, և կարող եմ ասել, որ այս պահին Եվրոպայում նրանից ավելի հզոր կոլեկտիվ չկա։ Հնարավոր է փետրվարին «Սիթին» մի քիչ նահանջի։ Հուսանք»։

Դեսային նաև բացատրեց, թե ինչու անցած մրցաշրջանում «Չելսին» դարձավ ԱՊԼ չեմպիոն՝ 7 միավորի առավելություն ունենալով «Տոտենհեմից», որը մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղում։

«Անցած մրցաշրջանում «Չելսին» հոյակապ խաղ ցուցադրեց և ըստ արժանվույն դարձավ Անգլիայի չեմպիոն։ Բայց ինչու՞ հանկարծ իրավիճակը փոխվեց։ Դա նրանից է, որ «Սիթիի» խաղացողներն այն ժամանակ հարմարվում էին նոր խաղաոճին։ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում էր թարմացնել կազմը, իսկ «Տոտենհեմին» պարզապես չբավականացրեց բնավորությունը։ Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա այդ թիմը միշտ խնդիրներ է ունեցել մրցաշրջանի ընթացքում։

Բացի այդ չպետք է մոռանալ «Չելսիի» նորեկների մասին։ Նույն Տյեմուե Բակայոկոն առայժմ չի հարմարվել խաղին։ Նա Մատիչի հետ նույն մակարդակի վրա է, և դա փաստ է։ Նեմանյան «Սթեմֆորդ Բրիջի» հնաբնակներից մեկն էր, ինչը չես ասի Բակայոկոյի մասին»,- Դեսայիին է մեջբերում Goal-ը։