15.12.2017 10:45

«Ռեալը» կազմի արժեքով առաջատարն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցների շրջանում

«Ռեալը» կազմի արժեքով առաջատարն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցների շրջանում

«Ռեալը» գլխավորում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակից ամենահարուստ թիմերի կազմերի վարկանիշային  ցուցակը։ transfermarkt.de հարթակի տվյալներով մադրիդյան ակումբի խաղացողների ընդհանուր արժեքը 743,8 մլն եվրո է։

Ամենահարուստ կազմերի հնգյակում են ընդգրկվել «Բարսելոնան» (689,5 մլն եվրո), ՊՍԺ-ն (648,4), «Չելսին» (631,9) և «Մանչեսթեր Սիթին» (629,5)։ Գլխավոր եվրագավաթի գարնանային փուլի մասնակիցներից ամենաէժան կազմերն ունեն «Բեշիկթաշը» (114,1), «Շախտյորը» (103,1) և «Բազելը» (48,8)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի1/8 եզրափակչի առաջին մենամարտերը տեղի կունենան փետրվարի 13-ին։ Այդ օրը կկայանան «Յուվենտուս»-«Տոտենհեմ» և «Բազել»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումները։