15.12.2017 11:00

Տհաճություններից խուսափելու համար Գվարդիոլային նոր պաշտպան է պետք

Տհաճություններից խուսափելու համար Գվարդիոլային նոր պաշտպան է պետք

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլան հայտարարել է, թե իրեն նոր պաշտպան է պետք, այլապես Քաղաքաբնակները փորձանքի մեջ կընկնեն։

Հենց հիմա Գվարդիոլան կարող է հաշվարկ կատարել միայն երկու կենտրոնական պաշտպանի վրա։ Մինչև դեկտեմբերի վերջը Ջոն Սթոունսը չի կարող օգնել «Սիթիին», իսկ Վենսան Կոմպանին կրկին հիվանդանոցում է՝ մկանային վնասվածքով։

Պեպն արդեն զգուշացրել է, որ երկարատև հեռանկարում չի կարող հույս դնել բելգիացու վրա։ Հիմա Գվարդիոլան «Սիթիից» պահանջում է նոր պաշտպան գնել, այլապես մրցաշրջանի 2-րդ խաղաշրջանում Պրեմիեր լիգայի լիդերը գուցե ավելի լուրջ խնդիրների բախվի։

«Մենք մտածում ենք այդ մասին։ Թիմում շատ քիչ պաշտպաններ են մնացել, և մենք դժբախտության մեջ կհայտնվենք, եթե մրցաշրջանի 2-րդ խաղաշրջանում գործերը նույն կերպ ընթանան։

Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, բայց այո, պետք է քննարկենք նոր պաշտպանի ձեռքբերումը Կոմպանիի և Սթոունսի խնդիրների պատճառով, չէ՞ որ նրանք 4-5 շաբաթ դեռ բաց կթողնեն»,- Գվարդիոլային է մեջբերում The Guardian-ը։