15.12.2017 14:08

Մանկապղծության ծավալներն Ավստրալիայի կրոնական դպրոցներում

Մանկապղծության ծավալներն Ավստրալիայի կրոնական դպրոցներում

Ավստրալիայում հրապարակվել է կրթական հաստատություններում, հիմնականում՝ կրոնական դպրոցներում, անչափահասների բռնաբարության դեպքերի հետազոտությամբ զբաղվող պետական հանձնաժողովի զեկույցը, որը հնգամյա աշխատանքի արդյունք է: Զեկույցում ընդգծվում է, որ դպրոցներն ու եկեղեցիները չեն կարողացել պաշտպանել և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տասնյակ հազարավոր երեխաների:

Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը հարցաքննել է ավելի քան 8 հազար մարդու և ստացել առնվազն 1300 գրավոր ցուցմունք: Բռնաբարության դեպքեր են հայտնաբերվել ավելի քան չորս հազար ուսումնական հաստատություններում:

Անչափահասների բռնաբարության դեպքերի 60 %-ը տեղի է ունեցել կաթոլիկ հաստատություններում (նման դեպքեր եղել են նաև անգլիկանյան և եհովական դպրոցներում): Հանձնաժողովը բացահայտել է փաստեր այն մասին, որ ավստրալական կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը պարբերաբար արդարադատությունից թաքցրել է մանկապիղծ հոգևորականներին: Հանձնաժողովն առաջարկել է փոփոխություններ կատարել դավանական իրավունքում՝ ավելի արդյունավետ պայքարելու համար մանկապղծության դեմ: Մասնավորապես՝ առաջարկվում է վերացնել հոգևորականների պարտադիր կուսակրոնությունը  և խոտովանության գաղտնիություն՝ այն դեպքում, եթե հոգևորականը երեխայից տեղեկանում է, որ նա ենթարկվել է սեռական ոտնձգության կամ բռնության:

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ ցնցված է բացահայտված սեռական հանցագործությունների առիթով և ամաչում է այն հոգևորականների համար, ովքեր կատարել են դրանք ու թաքցրել: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ խոստովանության գաղտնիությունը խախտող հոգևորականները կվտարվեն եկեղեցուց:

Փոխանցում է euronews-ը: