15.12.2017 14:42

ՄԱԿ-ը ցնցված է Իրաքում զանգվածային մահապատիժներից

ՄԱԿ-ը ցնցված է Իրաքում զանգվածային մահապատիժներից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչությունը ցնցված է Իրաքում ի կատար ածված զանգվածային մահապատիժներից և կոչ է արել Բաղդադին մորատորիում հայտարարել մահապատիժների նկատմամբ, ճեպազրույցում հայտարարել է վարչության մամուլի խոսնակ Էլիզաբեթ Թրոսսելը:

Նախօրեին Իրաքի արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ ի կատար է ածվել մահապատժի դատավճիռը ահաբեկչության մեջ մեղադրվող 38 անձանց նկատմամբ: Ինչպես հաղորդել է գերատեսչությունը, մահապատիժն իրականացվել է դատավճիռների վերջնական կայացումից և հանրապետության ղեկավարության կողմից հաստատվելուց հետո:

«Մենք խորապես ցնցված ենք 38 մարդու մահապատժից, ինչը տեղի է ունեցել Իրաքում հինգշաբթի օրը: Երկրում մահապատժի կիրառումը խորը մտահոգության առիթ է տալիս»,- ասել է Թրոսսելը:

Վերջինիս խոսոքվ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այս տարի տեղեկացել են Իրաքում 106 մահապատժի մասին, այդ թվում՝ 42 կանավորների կախաղան բարձրացնելը սեպտեմբեր ամսին:

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Իրաքի իշխանություններին դադարեցնել բոլոր մահապատիժները, անհապաղ մորատորիում հայտարարել մահապատիժ կիրառելու նկատմամբ և շտապ ու համալիր կերպով վերանայել քրեական արդարադատության համակարգը»,- նշել է գերատեսչության մամուլի խոսնակը:

Փոխանցում է ria.ru-ն: