16.12.2017 09:15

«Ռեալին» հետաքրքրում է Կուրտուան, այլ ոչ թե Դե Խեան

«Ռեալին» հետաքրքրում է Կուրտուան, այլ ոչ թե Դե Խեան

Նոր դարպասապահ գնելու հարցում «Ռեալը» փոխել է առաջնահերթությունը։ Ներկա պահին ակումբի ուշադրության կենտրոնում Տիբո Կուրտուան է «Չելսիից», այլ ոչ թե Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդից»։

Ինչպես հայտնի է Սերուցքայինները հետևում էին Դե Խեային վերջին երեք տարում, իսկ 2015-ի ամռանը նույնիսկ մոտ էին գնելու Դավիդին, բայց չկարողացան գործարքը ավարտին հասցնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։

Արքայական ակումբի ծրագրերը փոխվել են։ Ձմռանը Չեմպիոնների լիգայի հաղթողները կփորձեն ձեռք բերել Կեպա Արիսաբալագային «Ատլետիկից», իսկ ամռանը՝ 24-ամյա Կուրտուային։ Ինչպես հաղորդում է The Independent-ը, մադրիդյան ակումբում որոշել են, որ Տիբոյի ձեռքբերումն ավելի հեշտ է, քան Դե Խեայինը։ Բելգիացին չի թաքցնում, որ կարող է հեռանալ «Չելսիից»: