16.12.2017 09:30

«Միլանը» որպես Դոնարումայի փոխարինող դիտարկում է Ռեյնայի թեկնածությունը

«Միլանը» որպես Դոնարումայի փոխարինող դիտարկում է Ռեյնայի թեկնածությունը

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարող է կարիերան շարունակել «Միլանում»,- հաղորդում է Football Italia-ն։ 35-ամյա իսպանացուն դիտարկում են որպես Ջանլուիջի Դոնարումայի հնարավոր փոխարինող, որի գործակալը հույս ունի, թե 18-ամյա դարպասապահը կխզի պայմանագիրը։

Ըստ աղբյուրի «Միլանը» պատրաստ է տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել Ռեյնային։ Հավելենք, որ Ռեյնայի պայմանագիրը «Նապոլիի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն է։ Ավելի վաղ պարզվել էր, որ դարպասապահը մտադիր չէ երկարաձգել համաձայնագիրը։

Այս մրցաշրջանում Ռեյնան անցկացրել է 15 հանդիպում և բաց թողել 9 գոլ։