16.12.2017 09:45

Անդրես Ինյեստան՝ Ռոնալդուի հայտարարության մասին

Անդրես Ինյեստան՝ Ռոնալդուի հայտարարության մասին

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը, ով իրեն անվանել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը։

«Ոչինչ չունեմ ասելու այդ առիթով։ Չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել Ռոնալդուն, բայց իրավունք ունի ասել այն, ինչ ուզում է։ Բացի դրանից՝ լինելով Ոսկե գնդակի 5-ակի մրցանակակիր, նա լավագույններից մեկն է։

Յուրաքանչյուրն իր նախապատվությունն ունի։ Իմ պարագայում ամեն ինչ պարզ է։ Պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, բայց եթե շահել եք Ոսկե գնդակ, նշանակում է արժանի էիք դրան»,- Ինյեստային է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ 32-ամյա պորտուգալացին 5-րդ անգամ արժանանալով Ոսկե գնդակին՝ այդ մրցանակի քանակով հավասարվեց Լիոնել Մեսսիին։