16.12.2017 10:00

Կիոունը վստահ է, որ «Արսենալում» Վենգերի օրերը հաշված են

Կիոունը վստահ է, որ «Արսենալում» Վենգերի օրերը հաշված են

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը կարծում է, որ Արսեն Վենգերի կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ակումբում իր ապագայի հետ կապված կասկածները Վենգերը ցրեց մայիսին՝ կնքելով նոր պայմանագիր նախատեսված երկու տարով:

Սակայն մրցաշրջանն այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանար Վենգերը։ «Վեստ Հեմի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո թիմը նահանջեց 7-րդ տեղ, և հիմա Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ են մնում 19 միավորով։ Կիոունը գտնում է, որ այսպիսի խաղով «Արսենալը» չի կարող վերադառնալ Չեմպիոններ լիգա, չխոսելով արդեն տիտղոսի մասին։ Մարտինին թվում է, որ Վենգերի դարաշրջանը մոտենում է ավարտին։

«Նրանք բավականաչափ արագ չէին խաղում, նրանք պետք է ավելի արագ տեղափոխեն գնդակը։ 2-րդ խաղակեսից 10 րոպե անց խաղը մի քիչ բարելավվեց, բայց այդ պահին նրանք պետք է վճռեին հանդիպման ելքը։ «Արսենալին» պարզապես չի բավականացնում սրությունը մրցակցի դարպասի մոտ, իսկ արտագնա խաղերում նրանք կորցնում են տարածքային առավելությունը և ավելի ու ավելի խորը նահանջում։ Այնպիսի տպավորություն է, կարծես Արսեն Վենգերն այլևս Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հույս չունի։ Ու կրկին հարց է ծագում մարզչին. Նա այստեղ կլինի՞ հաջորդ մրցաշրջանում։ Թվում է, թե սա նրա վերջն է։ Մենք կարող ենք շատ քննարկել, թե արդյո՞ք սա Վենգերի դարաշրջանի ավարտն է, բայց Օզիլն ու Սանչեսը անհրաժեշտ ջանասիրությամբ չէին աշխատում: Եթե նրա համար կտրուկ բարելավում չլինի՝ մրցաշրջանի ավարտին նա պետք է ձեռքերը բարձրացնի ու ասի. «Հնարավոր է ես այն մարդը չեմ, ով այս ակումբին առաջ կմղի»,- ասել է Կիոունը BT Sport-ի եթերում։