16.12.2017 10:45

Իսպանիայի հավաքականը կարող է չմասնակցել Մունդիալ-2018-ին

Իսպանիայի հավաքականը կարող է չմասնակցել Մունդիալ-2018-ին

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը կարող է զրկվել Մունդիալ-2018-ին մասնակցելու իրավունքից: Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով El Pais-ին:

Աղբյուրի տեղեկություններով, ՖԻՖԱ-ն նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային և զգուշացրել, որ «կարմիր ֆուրիա»-ն կարող է զրկվել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրից, եթե երկրի ղեկավար մարմինները շարունակեն միջամտել RFEF-ի նոր նախագահի ընտրություններին:

Անխել Մարիա Վիլյարի հեռանալուց հետո, ով մեղադրվում էր կորուպցիայի մեջ, RFEF-ի (Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա) նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարում է Խուան Պադրոնը: