16.12.2017 11:15

Forbes. բոլոր ժամանակների ամենահարուստ մարզիկները

Forbes. բոլոր ժամանակների ամենահարուստ մարզիկները

Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է բոլոր ժամանակների 25 ամենահարուստ մարզիկների ցուցակը:

Այն գլխավորում է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը՝ $1,85 միլիարդ կարողությամբ: Երկրորդն ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսն է ($1,7 մլրդ):

Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը $1 միլիարդ կարողությամբ հինգերորդն է, Կոբի Բրայանտը՝ 8-րդը ($800 մլն):

Ֆուտբոլիստներից ամենահարուստը Դեվիդ Բեքհեմն է $800 միլիոն կարողությամբ: Ռոնալդուն ու Մեսսին չկան տասնյակում: Պորտուգալացին $725 միլիոնով 12-րդն է, իսկ արգենտինացին՝ 16-րդը ($600 մլն):

Ցուցակում տեղ են գտել նաև բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (9-րդ, $785 մլն), թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը (15-րդ, $675 մլն), Անդրե Աղասին (25-րդ, $470 մլն) և այլ անվանի մարզիկներ: