16.12.2017 11:39

El Chiringuito. Նեյմարն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

El Chiringuito. Նեյմարն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը որոշել է վերադառնալ Իսպանիա: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:

Աղբյուրի տեղեկություններով, 25-ամյա բրազիլացին որոշել է կարիերան շարունակել «Ռեալ»-ում և արդեն իր հորը խնդրել է զբաղվել առաջիկա ամռանը Մադրիդ տեղափոխվելու հարցերով: Այդ մասին Նեյմարը հայտնել է իր ընկերներին:

Հիշեցնենք, որ բրազիլացին Փարիզում անցկացրած կարճ ժամանակում արդեն հասցրել է կոնֆլիկտ ունենալ իր թիմակից Էդինսոն Կավանիի և գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ: «Սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու ավագ Սերխիո Ռամոսն ավելի վաղ հայտարարել են, որ «Ռեալ»-ի դռները բաց են Նեյմարի առաջ: Պերեսը նաև կարծիք է հայտնել, որ բրազիլացին իր թիմում ավելի հեշտ կնվաճի բաղձալի «Ոսկե գնդակ»-ը: