17.12.2017 09:00

Վենգեր. «Մանչեսթեր Սիթի»-ն ունի նավթ և մտքեր, իսկ մենք միայն մտքեր

Վենգեր. «Մանչեսթեր Սիթի»-ն ունի նավթ և մտքեր, իսկ մենք միայն մտքեր

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին:

««Ման. Սիթի»-ն ունի նավթ և մտքեր, իսկ մենք միայն մտքեր: Նրանք կարող են մրցաշրջանը ավարտել առանց պարտության, բայց առջևում դեռ շատ խաղեր ունեն: Այս պահին ամեն ինչ իրենցից է կախված: 

Նրանք մեծ պաշար ունեն թե՛ փողի թե՛ խաղացողների տեսքով: Կարճ ասած՝ ամեն ինչ ինչ-որ հարկավոր է հաղթանակի համար:

Հուսով եմ՝ նրանք կհարգեն բոլորին, այդ թվում նաև «Արսենալ»-ին,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը»: