17.12.2017 09:30

Կովաչիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում

Կովաչիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստվում են առաջարկ կատարել «սերուցքայիններ»-ին խորվաթի տրանսֆերի վերաբերյալ: Անգլիական ակումբը պատրաստ է տեղափոխության դիմաց վճարել 30 մլն եվրո: Գործարքը կարող է կայանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ Կովաչիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուս»-ը և «Լիվերպուլ»-ը: