17.12.2017 10:30

ESPN. Մխիթարյանի չխաղալու պատճառը Մոուրինյոյի հետ կոնֆլիկտն է

ESPN. Մխիթարյանի չխաղալու պատճառը Մոուրինյոյի հետ կոնֆլիկտն է

Հենրիխ Մխիթարյանը փորձում է փրկել իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինչպես կարողացել է տեղեկանալ ESPN FC-ին, ֆուտբոլիստը դուրս է մնացել թիմի կազմից իր և Ժոզե Մոուրինյոյի միջև տեղի ունեցած ընդհարումից հետո, որը տեղի է ունեցել թիմի մարզաբազայում տեսագրության վերլուծության ժամանակ։

 28-ամյա Մխիթարյանն արդեն յոթ խաղ չի ընդգրկվում թիմի կազմում և «Օլդ Թրաֆորդին» մոտ աղբյուրները պնդում են, որ Հենրիխը զայրացրել է Մոուրինյոյին, չհամաձայնվելով վերջինիս գնահատականի հետ։ Մոուրինյոն դժգոհ էր Մխիթարյանի պաշտպանական գործողություններով «Բրայթոնի» հետ խաղում և քննադատել է ֆուտբոլիստին ամբողջ թիմի առջև։

 Մխիթարյանը պատասխանել է մարզչի դիտողություններին և այդ վեճը շարունակվել է արդեն սենյակից դուրս, միջանցքում։

 Նույն աղբյուրները նշում են, որ Մոուրինյոն դժգոհ էր Մխիթարյանի խաղից դեռ սեպտեմբերին, մասնավորապես անմիջական մրցակիցների հետ խաղերում, բայց մրցաշրջանի մեկնարկում Հենրիխը փայլում էր, խփելով երկու գոլ և կատարելով հինգ գոլային փոխացում բոլոր մրցաշարերում։ 

Այնուամենայնիվ Մոուրինյոն տպավորված չէր Հենրիխի խաղով «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ և այդ օրվանից չի ընդգրկել իրեն մեկնարկային կազմում։

 Այս շաբաթ Մոուրինյոյին հարցրել էին Հենրիխի մասին և նա ասել էր հետևյալը. «Պահեստայինների նստարանին ես կարող եմ պահել միայն վեց ֆուտբոլիստ և ես աշխատում եմ ունենալ հավասարակշռված կազմ։ Ես ունեի երկու պաշտպան և Դեյլի Բլինդը, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Ես ունեի Էշլի Յանգ, որը կարող է խաղալ ամբողջ եզրով»։ 

«Ես ունեի Անդեր Էրերա կիսապաշտպանությունում խաղալու համար, Զլատան Իբրահիմովիչ` հարձակվողի դիրքում և Մարկուս Ռեշֆորդ, որպես եզրային և երկրորդ հարձակվող։ Հիմնական կազմում խաղում են Մարսյալը, Մատան և Լինգարդը։ Մխիթարյանին խաղացնելը նշանակում է, որ իրենցից մեկից ես պետք է հրաժարվեմ, իսկ իրենք բոլորը արժանի են խաղալ»։ 

«Ինտերը» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով և կարող է առաջարկել պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիոյին, հունվարին բանակցությունները սկսելու համար։