16.12.2017 20:40

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Նախորդ առաջնության չեմպիոն և ներկայիս առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Շտուտգարտին»: Միակ գնդակը 79-րդ րոպեին խփեց Մյուլերը:

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին տեսակրկնությունով 11 մետրանոց հարված նշանակվեց մյունխենցիների դարպասին: Գնդակին մոտեցավ Ակոլոն, ով չկարողացավ հստակ իրացնել հարվածը ու փրկել իր թիմին պարտությունից 

Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 41 միավոր: «Շտուտգարտը» 17 միավորով 14-րդն է:

«Շտուտգարտ»-«Բավարիա»՝ 0:1

Գոլը՝ Մյուլեր (79)