18.12.2017 13:18

Կրեմլ. ԿՀՎ-ն զգուշացրել է Պետերբուրգում նախապատրաստվող ահաբեկչության մասին

Կրեմլ. ԿՀՎ-ն զգուշացրել է Պետերբուրգում նախապատրաստվող ահաբեկչության մասին

Սանկտ Պետերբուրգում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություն է հաղորդել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, հաղորդում է Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան այն տեղեկության համար, որն օգնել է կանխել հարձակումը և ձերբակալել կասկածյալներին:

Պուտինը Թրամփին խնդրել է նաև շնորհակալություն հայտնել ԿՀՎ տնօրենին և օպերատիվ աշխատակիցներին, որոնք նախապատրաստվող հարձակման մասին տեղեկություններ են հայթայթել:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԴԾ-ն հաղորդել է մի խմբի ձերբակալության մասին, որը ծրագրել էր պայթյուններ իրականացնել Սանկտ Պետերբուրգում, այդ թվում՝ Կազանյան տաճարում: Նշվում է, որ հարձակումը նախատեսված էր կատարել դեկտեմբերի 16-ին: Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է յոթ հոգի: Նրանք բոլորը, ԱԴԾ-ի տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ են:

Փոխանցում է BBC-ն: