18.12.2017 14:18

Լեհաստանի նախկին ԱԳ նախարարը Polexit-ը հնարավոր է համարում

Լեհաստանի նախկին ԱԳ նախարարը Polexit-ը հնարավոր է համարում

Լեհաստանի և Եվրամիության հարաբերությունները կարող են ավարտվել Polexit-ով, եթե երկրի իշխանությունները շարունակեն հակաեվրոպական քաղաքականությունը, կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին:

Նախկին նախարարի խոսքով՝ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում չէր օգտագործում այն հակաեվրոպական կարգախոսները, ինչ հիմա է կիրառում: «Եվ հիմա հարց է ծագում՝ արդյո՞ք լեհերը կհամաձայնեն այդ հակաեվրոպական քաղաքականությանը»,- ասել է Սիկորսկին Zet ռադիոկայանի եթերում: «Դա կարող է ավարտվել Polexit-ով, և այդ դեպքում մեզ մի կողմ կքշեն, ու մենք ընդամենը ձևականորեն կլինենք ԵՄ անդամ, մինչդեռ իսկական որոշումները կայացվում են եվրոյի գոտում, և ոչ միայն»,- հայտարարել է Սիկորսկին:

Եվրամիությունից դուրս գալու հարցը պարբերաբար քննարկվում է այն բարեփոխումների ֆոնին, որոնք քննադատության են ենթարկվում եվրոպական ինստիտուտների կողմից՝ միգրանտներին ընդունելուց հրաժարվելը և քննադատական վերաբերմունքը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հանդեպ, որն ավելի վաղ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը և այժմ գործող խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության համահիմնադիրն է:

Փոխանցում է ria.ru-ն: