19.12.2017 12:19

Երուսաղեմի կարգավիճակը. ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Երուսաղեմի կարգավիճակը. ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրել այն բանաձևի վրա, որը կոչված էր պահպանելու Երուսաղեմի նկատմամբ միջազգային փոխհամաձայնությունը:

Եգիպտոսի նախագիծը, առանց հիշատակելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս կայացրած որոշումը, դատապարտում է քաղաքի կարգավիճակը փոփոխելու ցանկացած միակողմանի փորձ:

 Փաստաթուղթն աննախադեպ միասնական աջակցության արժանացավ՝  Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական 15 անդամներից 14-ինը, և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին չէր կարող թաքցնել իր հիասթափությունը:

«Այն, ինչ մենք տեսանք այսօր Անվտանգության խորհրդում, վիրավորական է: Այն չի մոռացվի, դա ևս մի ապացույցն է այն բանի, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ավելի շատ վնասում է, քան օգնում պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»:

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ողջունել է ամերիկյան վետոն: Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն այն անվանել է «ծաղր միջազգային հանրության նկատմամբ» և հերթական անգամ հայտարարել է, որ 1967 թ. սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի:

Փոխանցում է euronews-ը: