19.12.2017 13:21

Թրամփի ռազմավարությունը. Ռուսաստանը և Չինաստանը ռևիզիոնիստական տերություններ են

Թրամփի ռազմավարությունը. Ռուսաստանը և Չինաստանը ռևիզիոնիստական տերություններ են

Ամերիկան պետք է ուժեղ լինի, թե չէ նրա թուլությունից կարող են օգտվել Ռուսաստանը և Չինաստանը:  Այս միտքն է արտահայտվում ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը երկուշաբթի ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհում դիմակայում է երկու «ռևիզիոնիստական ռեժիմների»՝ Չիանստանին և Ռուսաստանին, որոնք վնաս են հասցնում ԱՄՆ շահերին: «Մեր առջև մրցակից տերություններ են՝ Ռուսաստանը և Չինաստանը, որոնք փորձում են մարտահրավեր նետել ամերիկյան ազդեցությանը, արժեքներին և հարստությանը»,- ասել է Թրամփը:

Թրամփը բավական մանրակրկիտ խոսել է այն մասին, թե ինչպես է պատկերացնում Չինաստանի գլոբալ տնտեսական հավակնություններին դիմակայելու պլանը, սակայն բավական քիչ է անդրադարձել Մոսկվայի հետ համագործակցությանը կամ նրան դեմ պայքարելուն:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի նոր ազգային դոկտրինն անվտանգության բնագավառում հիմնվում է «չորս սյուների վրա». դիմակայություն իսլամական ահաբեկչությանը և ներգաղթի վերահսկում. էներգետիկ ինքնուրույնություն, տնտեսական անվտանգություն. բանակի նորացում միլիոնավոր աշխատատեղերի ստեղծում պաշտպանական ոլորտում և «խաղաղություն՝ ուժի շնորհիվ». ամերիկյան ազդեցության ընդլայնում աշխարհում:

Ի դեպ, «խաղաղություն՝ ուժի շնորհիվ» արտահայտությունը սիրում էին նաև հռոմեացի կայսր Ադրիանոսը և Ռոնալդ Ռեյգանը,  ընդ որում՝ Թրամփը վերջինիս հանդեպ առանձնակի հարգանք է տածում:

Փոխանցում է BBC-ն: